«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին հոկտեմբերի 14-ից միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Այս մասին նշված է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նշվում է, որ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։
Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:
Կարծիքներ