Սեուլի, Վաշինգտոնի եւ Տոկիոյի ներկայացուցիչներն ԱՄՆ-ում կքննարկեն ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման հարցը
Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւՃապոնիայի դիվանագետները հաջորդ շաբաթ եռակողմ հադիպում կանցկացնեն Վաշինգտոնում, որի ընթացքում կքննարկեն միջուկազերծման բանակցությունների սեղանի շուրջը ԿԺԴՀ-ին վերադարձնելուն նպատակամղված համամտեղ ջանքերը: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ Կորեական թերակզու խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նո Գյու Դոկը եւ նրա ամերիկացի պաշտոնակիցներ Սոն Կիմը եւ Տակեհիրո Ֆունակոսին եռակողմ բանակցություններ կվարեն հոկտեմբերի 19-ին: Դրանց կնախորդի երկկողմ հանդիպումների շարքը, նշում Է նախարարությունը: Սպասվում Է, որ օրակարգ կմտցվի նաեւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի վերջերս արած առաջարկությունն այն փաստաթղթի ստորագրման անհրաժեշտության մասին, որը կդնի 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական վերջը, որն ավարտվել Է ժամանակավոր զինադադարով: Բացի դանից, կողմերը կարող են քննարկել ԿԺԴՀ-ի հումանիտար աջակցության միջոցները եւ Հյուսիսի եւ Հարավի երկաթուղիների կցման հարցը:
Հատուկ ներկայացուցիչների նախորդ եռակողմ կոնսուլտացիաները կայացել են անցյալ ամսին Տոկիոյում: Այնտեղ քննարկվել են Փհենյանին երկխոսության վերադարձնելու զանազան տարբերակներ, այդ թվում նրան հումանիտար օգնության մատակարարումների հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ