Մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի երաժշտության հեղինակը
Մեծ Բրիտանիայում 50 տարեկանում մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման երաժշտության հեղինակ, մրցանակակիր երգահան Մեթյու Սթրաչանը:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Սքոթլենդ Յարդից տեղեկացրել են, որ Լոնդոնի շտապ օգնության ծառայությունից ահազանգ են ստացել, որից հետո ժամանել են երաժշտի տուն և արձանագրել նրա մահը:
Ոստիկանները նշում են, որ մահը կասկածելի չեն համարում: Նրանք սպասում են դատաբժշկի եզրակացությանը՝ հասկանալու համար մահվան պատճառը:
Նշվում է, որ մոտ մեկ ամիս առաջ երաժիշտը պայմանական ազատազրկման էր դատապարտվել՝ իր իսկ տունը հրդեհելու համար:
Կարծիքներ