Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել է երկու հրշեջ ավտոմեքենա

Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել է երկու հրշեջ ավտոմեքենա

Մարտի 24-ին ՀՀ կառավարության կողմից Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված երկու հրշեջ ավտոմեքենա: Նվիրաբերությունը իրականացվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1944-Ա որոշման:
 

Տրամադրված հրշեջ մեքենաների շնորհիվ կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերն այսուհետ հնարավորություն կունենան առավել արագ և արդյունավետ արձագանքել համայնքների տարածքում գրանցվող հրդեհներին, պատահարներին և այլ արտակարգ իրավիճակներին՝ մինչև հիմնական ուժերի ժամանումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում