Իսլանդիայում ժայթքած հրաբուխը կարող է տարիներով պահպանել ակտիվությունը
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը, որը մարտի 19-ին ժայթքել էր, կարող է տարիներով պահպանել ակտիվությունը՝ դառնալով նոր զբոսաշրջային գրավչություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
Ժայթքումից հետո շուրջ 10 հազար իսլանդացիներ շտապել են՝ տեսնելու բնության այդ արտառոց երևույթը: Նրանցից ոմանց ստիպված են եղել օգնություն ցուցաբերել՝ խիստ եղանակային պայմանների, հաճախ բավարար սնունդ կամ համապատասխան հագուստ չունենալու պատճառով:
Կարծիքներ