Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանում հետախուզման մեջ գտնվող մեծահարուստ, նավթարդյունահանող ռուսական խոշորագույն ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը, որի ընկերությունը հայտնի է «Իդեալ» և «Օլենիա» ապրանքանիշերով։ 

Այս մասին, ինչպես կայտնում է ՀԺ-ն՝ գրում են ռուսական լրատվամիջոցները: Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ նա արդեն ազատ է արձակվել:

Օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում ձերբակալվածը հայտարարել է, որ ապրում է Լիպեցկի շրջանի փոքրիկ քաղաքում և ներկայում չի աշխատում, չնայած այն հանգամանքին, որ մոտ մեկ տարի առաջ դարձել է «Օլենիա» (Oleyna) ապրանքանիշի սեփականատերը։

2023 թվականի փետրվարին գյուղատնտեսության աշխարհի խոշորագույն առևտրականներից մեկը՝ Bunge-ը, շուկայական արժեքի կեսով Վանեցյանին է վաճառել Ռուսաստանի բիզնեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում