Երևանում թալանել են հիվանդին օգնության մեկնած բժշկին. գողությունը կատարվել է շտապօգնության ավտոմեքենայից

Երևանում թալանել են հիվանդին օգնության մեկնած բժշկին. գողությունը կատարվել է շտապօգնության ավտոմեքենայից

ունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը ժամը 12:00-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 7 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնի բակում կայանված շտապօգնության ավտոմեքենայից գողություն է կատարել:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գողացել են Երևանի բնակիչ, շտապօգնության 1-ին ենթակայանում որպես բժիշկ աշխատող 35-ամյա Գևորգ Թադևոսյանին պատկանող բջջային հեռախոսը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «անձնական ունեցվածքի գողության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում