Մեղրիի ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը

Մեղրիի ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է «Հանրապետություն» կուսակցությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Նախնական տվյալներով Մեղրի համայնքի ՏԻՄ ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է Հանրապետություն կուսակցությունը. Կուսակցության օգտին քվեարկել է 2133 ընտրող:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 1637 ընտրող, «Ազատական» կուսակցությունը հավաքել է 716, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 487 ձայն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում