Հնդկաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 22 -ի
Առնվազն 22 մարդ է մահացել սողանքների, ջրհեղեղների և փլուզման հետևանքով, որոնք առաջացել են մուսոնային անձրևների հետևանքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտնել է Hindustan Times թերթը ՝ վկայակոչելով նահանգի կառավարության պաշտոնական աղբյուրներին:
Առնվազն 5,000 ընտանիք է տարհանվել ամբողջ նահանգում, հայտարարել են տեղի պաշտոնյաները:
Եղանակային պայմանների պատճառով նահանգի կառավարությունը որոշել է դադարեցնել ուխտագնացությունը դեպի Հնդկաստանի հարավային ամենահայտնի երկրպագության վայրերից մեկը՝ Այափան աստծո տաճար:
Կարծիքներ