«Instagram»-ի ղեկավարը հայտնել է սոցցանցում սպասվող փոփոխության մասին

«Instagram»-ի ղեկավարը հայտնել է սոցցանցում սպասվող փոփոխության մասին

«Instagram» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է, որ ծառայությունը մտադիր է նոր գործառույթ ներմուծել, որը թույլ կտա ամբողջական էկրանով տեսանյութեր դիտել հավելվածում:

Ինչպես հայտնում է CNBC-ն, Մոսերիի խոսքով՝ հավելվածի օգտատերերի լրահոսում ամբողջական էկրանով տեսանյութեր կերևան: Ծառայության ղեկավարը նշել է, որ օգտատերերն առաջիկա ամիսներին կկարողանան հետևել Instagram-ում արվող փորձարկումներին:

«Մենք այլևս հավելված չեն քառանկյուն լուսանկարների փոխանակման համար»,- ասել է Մոսերին:  

Ըստ նրա՝ առաջիկա փոփոխությունները կօգնեն ծառայությանն ավելի լավ մրցակցել  TikTok-ի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում