ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

ՔԺԿ-ն ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները. Շիրինյան

Լևոն ՇիրինյանըՀայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անունից հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել կառավարության գործունեությունն ու Վարչապետի անձնական նախաձեռնությունները:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության Վարչապետը այսօր իր Ուղերձում ասեց այն, ինչ հայության մտքին ու լեզվի վրա էր ամիսներ ի վեր և դիմեց բոլորիս միանալ Հայաստանի անկախության շարժմանը:

ՔԺԿ - ն, հավատարիմ իր քաղաքական ուղեգծին որպես այլընտրանք/ընդդիմություն, ամբողջապես ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում արտահայտած մտահոգությունները և պաշտպանում առաջարկները:

Ամեն ինչ պարզ է, պայքարի նպատակն էլ` հստակ:

Արարչագործության Հայրենիք Հայաստանը հավերժ է, անկախության նրա երթը` անկասելի, պետականապաշտ աշխարհասփյուռ հավաքական հայության կամքը`անխորտակելի։

Ստեծված վիճակում անհրաժեշտ է պաշտպանել կառավարության գործունեությունն ու Վարչապետի անձնական նախաձեռնությունները:

ՔԺԿ - ն ժխտում է ամբողջապես և անմնացորդ պետականապիղծ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ` դրսում:

ՔԺԿ տեսակետները այսուհետ կարտահայտվեն ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի և ՔԺԿ փոխնախագահ` Հայկ Սուքիասյանի ելույթներում, վերլուծություններում և հանրային գործունեության այլ ձևերում, ՔԺԿ Գործադիր կոմիտեի գործունեության մեջ:

ՔԺԿ Նախագահ` Լևոն Շիրինյան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում