ՌԴ-ում վերջին օրվա ընթացքում 346 մարդ է մահացել կորոնավիրուսից. սա առավելագույն ցուցանիշն է համավարակի ընթացքում

ՌԴ-ում վերջին օրվա ընթացքում 346 մարդ է մահացել կորոնավիրուսից. սա առավելագույն ցուցանիշն է համավարակի ընթացքում

Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվն ավելացել է 346-ով. սա  նոր առավելագույն ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր, նշվում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի կողմից չորեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օր առաջ երկրում գրանցվել էր մահվան 320 դեպք:

Շտաբի տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 26 935 մարդ: Վարակից պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 1.72 տոկոսի մակարդակում:

Մոսկվայում մեկ օրում մահացել է 75 հիվանդ, Սանկտ Պետերբուրգում` 57, 17 մարդ` Ռոստովի մարզում, 12-ական մարդ` Նիժնի Նովգորոդի, Մոսկվայի եւ Կոստրոմայի մարզերում եւ Ուդմուրթական հանրապետությունում:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 16 202-ով` կազմելով 1.563.976 մարդ: Համեմատական արտահայտմամբ, շտաբի տվյալներով, աճը նվազել է մինչեւ 1 տոկոս: Աճի ամենացածր տեմպերը գրանցվել են Չեչնիայի Հանրապետությունում (0.4 տոկոս), Դաղստանի Հանրապետությունում (0.5 տոկոս): Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում գրանցվել է վարակման 3 670 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում` 727, Նիժնի Նովգորոդի մարզում` 377, Արխանգելսկի մարզում` 317, Ռոստովի մարզում` 314:

Ռուսաստանի Դաշնությունում այժմ բուժում է անցնում ընդհանուր 365 740 մարդ: Առողջացած հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, վերջին օրվա ընթացքում աճել է 12 361-ով: Վարակից վերականգնվել է ընդհանուր 1 171 301 հիվանդ: Շտաբի տվյալներով` ապաքինվածները կազմում են վարակվածների ընդհանուր թվի 74.9 տոկոսը: Մասնավորապես, Մոսկվայում վերջին օրվա ընթացքում ապաքինվելուց հետո դուրս է գրվել 3.577 հիվանդ. 415-ը` Սանկտ Պետերբուրգում, 323-ը` Սվերդլովսկի մարզում, 262-ը` Կրասնոյարսկի մարզում, 294-ը` Նիժնի Նովգորոդի մարզում, 260-ը` Ղրիմում:

Մոսկվայի մարզում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 505 նոր դեպք: Ըստ օպերատիվ շտաբի տվյալների` սա առավելագույնն է հունիսի 24-ից ի վեր: Մեկ օր առաջ առաջ մարզում գրանցվել էր 496 դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում