Ալմաթիում անկարգությունների հետևանքով զոհվել է 149 խաղաղ բնակիչ և 11 ուժային
Ալմա Աթայում անկարգությունների զոհ են դարձել գրեթե 150 խաղաղ բնակիչ և 11 ուժային։ Նման տվյալներ է տվել կիրակի օրը կայացած ճեպազրույցում քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Շաբաթ օրը Ղազախստանի գլխավոր դատախազության քրեական դատախազության ղեկավար Սերիկ Շալաբաևը հայտնել է, որ հանրապետությունում անկարգությունների ընթացքում տուժել է ավելի քան 4,5 հազար մարդ, իսկ մահացածների 225 դիակները տեղափոխվել են դիահերձարաններ։
«11 ուժային, խաղաղ բնակիչների թվում՝ 149 մարդ»,- մանրամասնել է Թայմերդենովը՝ խոսելով Ալմաթի քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի զոհերի մասին։
Կարծիքներ