Թուրքիան հայտարարել է Հյուսիսային Իրաքում վեց զինյալների չեզոքացման մասին
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հյուսիսային Իրաքում քրդական զինված կազմավորումների վեց զինյալներ չեզոքացվել են։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
«Ահաբեկչության և ահաբեկիչների դեմ մեր պայքարը շարունակվում է արդյունավետ և վճռականորեն: Հյուսիսային Իրաքում հայտնաբերված 6 ահաբեկիչները վնասազերծվել են», - ասվում է նախարարության Twitter-ում տեղադրված հաղորդագրության մեջ:
Քրդական կազմավորումների հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և թեժացել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան քրդական բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից ի վեր քրդական կազմավորումների 6 հազար անդամ ոչնչացվել է, իսկ Իրաքից դուրս՝ 6,9 հազարը, թուրքական անվտանգության ուժերի կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ։
Կարծիքներ