Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոկտեմբերի 11-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը:
Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:
Կարծիքներ