«Պեկին- 2022» ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերը կվաճառվեն բացառապես Չինաստանում բնակվողների համար
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում հայտարարվել են Պեկինում, 2022թ. անցկացվելիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման անվտանգության սկզբունքները: Դրանք հիմնված են միջազգային փորձագետների, Չինաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական և պարօլիմպիկ խաղերի մասնակիցների փորձի հիման վրա:
Այն մարզիկները , ովքեր պատվաստված կլինեն, Չինաստան ժամանելուց հետո կընդգրկվեն հատուկ համակարգում, իսկ չպատվաստավածները 21-օրյա կարանտին կանցնեն: Նրանք, ովքեր կներկայացնեն պատվաստումից ազատման բժշկական տեղեկանք-հիմնավորում, կքննարկվի մրցումների մանակցության թույլտվությունը՝ անհատական կարգով:
2022թ. հունվարի 23 -ից մինչև պարօլիմպիկ խաղերի ավարտը ներդրվելու է խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու կառավարման համակարգ: Այն կընդգրկի ձմեռային մարզահանդեսի հետ կապված բոլոր ոլորտները, ներառյալ՝ ժամանումները, մեկնումները, տրանսպորտը, կացարանը, սնունդը, մրցումները, բացման և փակման արարողությունները:
Մասնակիցներին կթույլատրվի շարժման մեջ լինել միայն մրցասպարեզների միջև, իսկ կամավորներին ու աշխատակիցներին՝ իրենց պարտականությունների մասշտաբով: Նախատեսվում է ստեղծել հատուկ տրանսպորտային համակարգ:
«Պեկին- 2022» կազմկոմիտեն կհաստատի բոլոր այն պատվաստանյութերը, որոնք ճանաչել են ԱՀԿ-ն, համապատասխան միջազգային կազմակերպությունները, երկրներն ու տարածաշրջանները: Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները կանցնեն ամենօրյա թեստավորում:
Խաղերի կազմկոմիտեն որոշել է մրցումների տոմսերը վաճառել բացառապես Չինաստանում բնակվող քաղաքացիների համար:
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն 2022թ. փետրվարի 4- 20-ը:
Կարծիքներ