Սարգիս Ադամյանը մասնակցել է «Բրյուգե»-ի խաղին

Սարգիս Ադամյանը մասնակցել է «Բրյուգե»-ի խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բելգիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում «Բրյուգե»-ն արտագնա խաղում մրցել է «Անդերլեխտ»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 67-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Բրյուգե»-ն մրցաշարային աղյուսակում 2-րդ տեղում է և առաջատար «Ռոյալ Յունիոն»-ից հետ է 3 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում