Ինչպես է Փաշինյանը վերաբերվում պաշտոնյաների, այդ թվում Մեդվեդևի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններին

Ինչպես է Փաշինյանը վերաբերվում պաշտոնյաների, այդ թվում Մեդվեդևի կողմից իր հասցեին արված վիրավորական արտահայտություններին

Բավական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախկին նախագահ Մեդվեդևը, ՀՀ վարչապետի մասին խոսելիս վիրավորական բառամթերք են օգտագործել, հեղաշրջման կոչ արել։

Ինչպե՞ս է Փաշինյանը պատասխանել դրանց, և ըստ վարչապետի, որոնք են Ռուսաստանում իր դեմ տարվող այդ արշավի պատճառները:

The Wall Street Journal-ի հարցին պատասխանելով, վարչապետն ասաց ուղիղ չի արձագանքել և չի էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի այն ասելիքից, որի մասին արդեն խոսել է, որովհետև այդ թեմաներին անդրադարձներ ունեցել է:

«Բայց նաև ակնհայտ է, որ Ձեր նշած այդ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերի պատասխանները պետք է գտնել, որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կա եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը շատ կանոններ է խախտում, սկսած՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու և դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի է նման ձևակերպումը, նման խոսակցությունը և նման դիրքավորումն այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետ, այնուամենայնիվ, բավականին երկար ժամանակ աշխատել են»,- ասաց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում