Հայաստանը կպահանջի՞ Ռուսաստանից հանել առկա ռազմաբազաները. վարչապետը պատասխանել է The Wall Street Journal-ի հարցին
Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ, և արդյոք Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է։
The Wall Street Journal-ի հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գոնե այս պահին Հայաստանն առավելություններ չի տեսել:
Սա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ այս պահին Հայաստանը պլանավորում է Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները:
«Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ