Հունվարի 17-21-ը ՔՏՀԱՏՄ աշխատակիցները հայտնաբերել են հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոցներում։ Հայտնաբերվել է 1 խախտում, որի հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։
Հունվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից մշտադիտարկվել է Էրեբունի և Նուբարաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող ընդհանուր 205 տրանսպորտային միջոց։
Դիտարկման արդյունքում հանրային տրանսպորտում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք, որոնց հիմքով կազմվել է վարչական արձանագրություններ։
Նշենք, որ վերհսկողական աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
Կարծիքներ