Թուրքիայում գյուլենականների են ձերբակալել
Թուրքիայում ահաբեկչական համարվող FETO կազմակերպությանն անդամակցելու կասկածանքով 51 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։
Նշվում է, որ ձերբակալումները տեղի են ունեցել Թուրքիայի մայրաքաղաքի 28 թաղամասերում։ Ձերբակալվածների թվում նաև գործող և պահեստազորի զինվորականներ են, նաև ռազմական հաստատությունների ուսանողներ, որոնք կասկածվում են FETO կազմակերպությանն անդամակցելու մեջ։
Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեջ։
Կարծիքներ