Կարևորել ենք հունիսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին

Կարևորել ենք հունիսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:

 

«Ողջունել եմ դեսպանին և կարևորել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների շարունակական զարգացումը։

 

Դեսպանն իր հերթին ընդգծել է՝ Հայաստան - Միացյալ Թագավորություն հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են։

 

 

Հանդիպման ժամանակ քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրեր։

 

Դեսպանին տեղեկացրել եմ, որ ՏԿԵ նախարարությունը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է իրականացնում, և շատ ցանկալի կլինի այդ ծրագրերում, միջազգային մրցույթներում տեսնել ՄԹ ընկերությունների։

 

Անդրադարձ ենք կատարել նաև «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությանը։

 

Երկուստեք կարևորել ենք հունիս ամսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը, որը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ զբոսաշրջության ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում