Հայ «քաղաքական մտքի» էվոլյուցիան

Հայ «քաղաքական մտքի» էվոլյուցիան

Հայ «քաղաքական մտքի» էվոլյուցիան․ 

«Ռուսը թույլ չի տա լայնամասշտաբ հարձակում Արցախի վրա» - 2016 թվական, Ապրիլյան 4-օրյա պատերազմ։ 

«Ռուսը հայկական կողմին կօգնի Արցախի վրա լայնամասշտաբ պատերազմի դեպքում», - 2020 թվական, նոյեմբերի 9-ի հայտարարություն։ 

«Ռուսը չէր կարող չճանաչված Արցախին օգնել, քանի որ միայն ՀՀ-ին օգնելու իրավապայմանագրային պարտավորություններ ունի, ՀՀ-ի վրա հարձակման դեպքում կօգնի» - 2022 թվական, սեպտեմբերյան ագրեսիա։

«Ռուս խաղաղապահի շնորհիվ Արցախում կյանքը խաղաղ, կայուն հուն կտմտնի», - Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ, քաղաքացիականների սպանություններ, առևանգումներ, Լաչինում ադրբեջանական անցակետ, Արցախի բլոկադա։ 

«Լավ-վատ, գետնի վրա ռուս խաղապահն է արցախցիների անվտանգությունն ապահովում», - 2023 թվական, սեպտեմբեր, խաղաղ բնակչությունն ուղիղ թիրախում, Արցախի հայաթափում ռուսների հայացքի ներքո։ 

«Ռուսը ոչինչ չէր կարող անել, ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչել Պրահայում 2022-ի հոկտեմբերին», - 2020 թվականի նոյեմբեր ու դեկտեմբեր, Պուտինը 44-օրյա պատերազմից օրեր անց ԼՂ-ն հայտարարում է Ադրբեջանի անքակտելի տարածք։ 

 «ՀՀ արևմտամետ իշխանությունները եկած օրվանից փչացրեցին ՌԴ-ի հետ հարաբերությունները, ինչո՞ւ օգնեին», - մի րոպե, բա Սիրիա ուղարկված հայ-ռուսական զորախումբը, Ղազախստանում ՀԱՊԿ-ով ներքաղաքական իրավիճակին միջամտելը, Ուկրաինայի վրա հարձակումից հետո պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելը, ՄԱԿ-ում ռուսամետ քվեարկությունները, կեղծված ընտրություններում հաղթանակի առթիվ Լուկաշենկոյին շնորհավորելը։ 

«Չէ դուք չեք հասկանում, Փաշինյանը Պուտինին օդանավակայանում չդիմավորեց», - վաո՜ւ, ինչ ծանրակշիռ հակափաստարկ էր․․․ 

«Ահա թե ինչ է լինում ՌԴ-ին Արևմուտքով փոխարինել ցանկացող երկրների հետ» - մի րոպե, բայց ոնց որ ձեզ հետ ռազմավարական դաշնակցության պայմաններում էս ամբողջը տեղի ունեցավ։ 

«Անկախ ամեն ինչից, չի կարելի ՌԴ-ի հետ ռազմավարական դաշնակցությունից հրաժարվել, քանի որ, այո,՛ ռուսը լավ դաշնակից չէ, բայց շատ վատ թշնամի կարող է լինել», - հերթական փուչիկը սպասում է գմփալուն։ 

Ու էս ասող «վերլուծաբաները» առանց մի կաթիլ ամոթի, շարունակում են աջ ու ձախ իրենց «մտքի գոհարները» շաղ տալ հասարակության վրա։  

#սսկվելու_պահը

ՓՍՀ խմբագիր Նանե Մանասյանի ֆեյսբուքի էջից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում