Ժոնաթան Լաքոտն արձագանքել է Հայաստանի սահմանին իրավիճակին՝ «Պատերազմի երեխաները» երգով

Ժոնաթան Լաքոտն արձագանքել է Հայաստանի սահմանին իրավիճակին՝ «Պատերազմի երեխաները» երգով

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտն արձագանքել է Հայաստանի սահմանին իրավիճակին՝ տարածելով Շառլ Ազնավուրի՝ «Պատերազմի երեխաները» երգը։

Շառլ Ազնավուրի «Les Enfants De La Guerre»-ը՝ «Պատերազմի երեխաները» երգի բառերն հայերեն․

«Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Նրանք քարի,

Երկաթի ու արյան տարեկիցն են:

Մայրերի արցունքների տակ են

Նրանք իրենց աչքերը բացել,

Անխորհուրդ օրերի

Ու կրակված աշխարհի վրա են

Իրենց աչքերը բացել:

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Նրանք աշխարհը ճանաչել են

Կրակված ու արյունոտ:

Նրանք ցնորվել են`

Սրելու համար իրենց ատամները,

Եվ գերեզմանները

Մանկապարտեզի տեղ են ընդունել:

Ամպրոպի և անորոշ օրերի

Այս երեխաները,

Որոնց դեմքերը քաղցից

Փոս էին ընկել,

Վաղաժամ ծերանում էին

և անտերունչ մեծանում,

մեծանում էին առանց ժառանգության,

որ պետք է նրանց շնորհի սերը:

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Նրանք տեսել են, թե ինչպես է

Բարկությունը խեղդում իրենց երգը,

Նրանք սովորեցին լռել

Ու սեղմել բռունցքները,

Երբ խաբեբա ձայները

Նրանց թելադրում էին իրենց ճակատագիրը:

Պատերազմի երեխաները

Երեխաներ չեն,

Իրենց հպարտ կեցվածքով

և շատ մեծ աչքերով

նրանք տեսել են թշվառություն,

որը թաղել է նրանց եռանդը,

Տեսել են իրենց գարունը

Խեղդող օտար ձեռքեր`

Մանկություն չտեսած այս երեխաները,

Ուրախությունից զուրկ այս երիտասարդները,

որ անպաշտպան դողում են

կարիքից ու ցրտից,

որոնք դիմանում են զրկանքին

և լռեցնում են իրենց հույզը,

բայց ապրում են հույսով`

ինչպես դու և ես:

Թշվառության սիրեկանները,

Դժբախտության սիրեցյալները,

Փոփոխուն երազներին

Առանձնահատուկ սիրով փարվածները,

Որոնք լույս են փնտրում,

Բայց վախենում են,

Որովհետև

Պատերազմի սիրեկանները

Երեխա մնացին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում