Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից․ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի․ Ջուլհակյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայերի ու Հայաստանի հանդեպ իր «սերը» միշտ արտահայտող պրոպագանդիստ Սոլովյովը պահանջում է «Հատուկ ռազմական գործողություն» անել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում: Սա թշնամական դրսևորում է ՀՀ հանդեպ և պետք է ստանա պատշաճ արձագանք: Ո՞րը պետք է լինի սրան ՀՀ արձագանքը: Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի:
Հատուկ տաղանդ է պետք քո հանդեպ լավ տրամադրվածներին հետդ թշնամացնելու համար: Սոլովյովը պետք է վերցնի Դեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը և գրի դրա հակառակը՝ «Ինչպես ձեռք բերել թշնամիներ»: Կացինը կարող է տեղ տեղ օգնել: Բայց երկարաժամկետ կտրվածքով կացնի կիրառությունը լավագույն միտքը չէ:


Կարծիքներ