Իմ կարծիքով՝ իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. վարչապետ

Իմ կարծիքով՝ իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. վարչապետ

«Ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի, ժողովուրդը պետք է իրավակարգի փաստացի լեգիտիմությունը ճանաչի»:

Այս մասին «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ կարծիքով՝ մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել։ Իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, որովհետև ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն, բայց այն ընտրությունը, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ և այսօր էլ կասկածի տակ են։ Քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է։ Մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, թե չունի արդարության և արդարադատության զգացում։

Վարչապետի խոսքով՝ իր եզրակացությունն է, որ երկրում իրավակարգի լեգիտիմության խնդիր կա:

«Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում ա, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի՝ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի»,- ասել է Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում