Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր

Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն ինչպես կարող են անցնել անկանխիկ տարբերակի. քայլեր

Կենսաթոշակը կամ նպաստը  կանխիկ եղանակով ստացող քաղաքացիների համար, ԱՍՀ նախարարությունը հրապարակել է ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր է անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից տրվող 20% հետվճարի ծրագրից։

 

«Դրա համար պետք է` 

 

քայլ 1՝ մուտք գործեք online.ssa.am հարթակ։

 

քայլ 2՝ եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք ձեր անձնական տվյալները։

 

քայլ 3՝ ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք ձեր դիմումը։

 

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices)»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում