Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել իրեն զրպարտելու համար
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ հանրային գործիչ Էդգար Ղազարյանի և «ԱնտիՖեյք» Թի Վի-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Սամվելի Մաթևոսյանի։ Այս մասին Freenews.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։
Պետրոսյանի հայցապահանջն է՝ պարտավորեցնել պատասխանողներին վիրավորելու և զրպարտելու համար ներողություն խնդրել, նախագծի թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունները հերքել, դրանք հեռացնել, հատուցել զրպարտության և վիրավորանքի հետևանքով կրած ոչ նյութական վնասը։
Հայցապահանջը դատարանն ստացել է հունվարի 5-ին, մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։


Կարծիքներ