Ժամանակին շքանշաններ են կախել սոլովյովների և սիմոնյանների վզից, այսօր լռում են՝ վախենալով հակադարձել. Ղազարյան

Ժամանակին շքանշաններ են կախել սոլովյովների և սիմոնյանների վզից, այսօր լռում են՝ վախենալով հակադարձել. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ռուս լրագրող, պուտինամերձ շրջանակներից հանդես եկող Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարություններին:

«Սոլովյովի, նրա գործընկերների ու ղեկավարների համար Հայաստանը ազդեցության տարածք է, ոչ թե ինքնիշխան պետություն, որի նկատմամբ կարելի է, ինչպես Ուկրաինայում, իրենց պատկերացմամբ «հատուկ ռազմական գործողություն» իրականացնել։

Սոլովյովն այս հարցում գործընկերներ ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում։ Դրանք այն շրջանակներն են, որոնք ժամանակին պատվո շքանշաններ են կախել սոլովյովների ու սիմոնյանների վզից և այսօր էլ լռում են՝ վախենալով հակադարձել իրենց «պատվո շքանշանակրին», որը բացահայտ կոչ է անում ռազմական ագրեսիա նախաձեռնել և փաստացի օկուպացնել Հայաստանը։

Դրա պատճառը մեկն է․ նրանք բոլորը համակարծիք են այն մտքի շուրջ, որ Հայաստանը երրորդ երկրի ազդեցության տարածք է, մինչդեռ Հայաստանը այսօր վերականգնել է իր ինքնիշխանությունը, և նրանց քաղաքական նպատակը հենց դա է՝ զրկել Հայաստանին այդ ինքնիշխանությունից, կրկին դարձնել ազդեցության տարածք, ֆորպոստ և գուբեռնիա։

Թույլ չենք տալու»,- գրել է Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում