Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին. armtimes.com
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Գործարարը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։
Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, Սամվել Ալեքսանյանն իրականացրել է ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի համար էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։
Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել քայլեր՝ ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:
Մանրամասները՝ armtimes.com- ում:
Կարծիքներ