Կոլումբիայում սողանքի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել
Կոլումբիայի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով մահացել է առնվազն 14 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սողանքի պատճառը հորդառատ անձրևներն են: Անհետ կորած է համարվում 20 մարդ, վիրավորվել են առնվազն 10-ը, նրանց մի մասը հոսպիտալացվել է:
Փրկարարներն աշխատանքներ են կատարում տուժածների հայտնաբերելու նպատակով:
Կարծիքներ