Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգում

Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգում

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ. վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացում: Հընթացս պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թ.՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել էր գյուղում՝ գերեվարված, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները... Ֆիլմը ստեղծվել է «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի և «Արթբոքս» կինոընկերության կողմից, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում