Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները

Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ, այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերը։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում