Հարավային Կորեան մտադիր է արձակել սեփական մշակման առաջին հրթիռակիրը

Հարավային Կորեան մտադիր է արձակել սեփական մշակման առաջին հրթիռակիրը

Հարավային Կորեան մտադիր է արձակել սեփական մշակման առաջին «Նուրիհո» հրթիռակիրը։ Այն կարձակվի հոկտեմբերի 21-ին Չոլա Նամդո նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն երկրի գիտության և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության՝ նախապատրաստական աշխատանքները մոտեցել են ավարտին։

Կախված եղանակային պայմաններից՝ արձակումը կարող է իրականացվել հոկտեմբերի 22-28-ը։

«Նուրիհո» հրթիռը կշռում է 200 տոննա։ Հաջողության դեպքում այն ուղեծիր կհանի 200-կիլոգրամանոց արբանյակ։ 2010 թվականին հրթիռի մշակման համար 2 տրիլիոն վոն (1,8 մլրդ դոլար) է ծախսվել։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում