Եգիպտոսը վավերացրել է Միջերկրական ծովում նավթի եւ գազի արդյունահանման վերաբերյալ Հունաստանի հետ համաձայնագիրը
Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ Խալիլ Ալ-Սիսին վավերացրել է Հունաստանի հետ ռազմավարական ծովային համաձայնագիրը՝ նավթի եւ գազի արդյունահանման իրավունքների բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման վերաբերյալ, հաղորդում է Associated Press-ը:
Այս երկկողմ համաձայնագիրը դիտարկվում է որպես պատասխան Թուրքիայի եւ Լիբիայի կառավարությունների միջեւ Տրիպոլիում կնքված համաձայնագրին, որը հանգեցրել է լարվածության Միջերկրածովյան տարածաշրջանում` կապված Միջերկրական ծով Թուրքիայի արշավների հետ:
MENA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահի ստորագրած համաձայնագիրը հրապարակվել է այսօր՝ պաշտոնական տեղեկագրում:
Փաստաթուղթը վավերացվել է Եգիպտոսի եւ Հունաստանի արտգործնախարարների կողմից Կահիրեում ստորագրվելուց երկու ամիս անց:
Կարծիքներ