Պարոն Հայրապետյանի յուրաքանչյուր նախադասության տակ ստորագրում եմ . Արայիկ Խզմալյան
Խորհրդարանում քննարկվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը: Օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանին, նշեց, որ նրա ելույթից տպավորություն էր, որ նախագիծը չի բխում և չի տեղավորվում գործադիրի մշակութային քաղաքականության մեջ: ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանն իր ելությում նշեց, որ Հայրապետյանի ասած յուրաքանչյուր նախադասության տակ՝ կինոյի բովանդակության, բարոյահոգեբանական ներգործության վերաբերյալ, ստորագրում է՝ շեշտելով, որ բովանդակային առումով որևէ տարաձայնություն չունեն: Սա Արայիկ Խզմալյանինն է
Կարծիքներ