Իսրայելի արտգործնախարարը հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հաստատել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել՝ նշելով, որ պատվաստվել է և իրեն լավ է զգում։
«Իսկապես, ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Ես ինձ հիանալի եմ զգում, քանի որ պատվաստված եմ կորոնավիրուսի դեմ: Պատվաստվեք, դիմակ կրեք, մենք միասին հաղթահարենք համաճարակը»,- Twitter-ում գրել է հրեական պետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը:
Երկուշաբթի գիշերը Kan ռադիոկայանը հայտնեց, որ Լապիդը վարակվել է կորոնավիրուսով և գնում է տնային մեկուսացման: Ըստ ռադիոկայանի՝ վարչապետ Նաֆթալի Բենեթի ՊՇՌ թեստը բացասական է եղել։
Կարծիքներ