Բուլղարիայում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ ներգրավված վեց կասկածյալից հինգը կմնա կալանքի մեջ

Բուլղարիայում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ ներգրավված վեց կասկածյալից հինգը կմնա կալանքի մեջ

Բուլղարիայի շրջանային ռազմական դատարանը բավարարել է դատախազության պահանջը և կալանքի մեջ է թողել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող վեց անձից հինգին: Նրանք երկրի պաշտպանության նախարարության և  ռազմական հետախուզության ներկա ու նախկին աշխատակիցներ են՝ հաղորդում է ТАСС-ը:

Դատարանը համաձայնել է դատախազության այն փաստարկներին, որ կասկածյալները կարող են փախչել արդարադատությունից, եթե մնան ազատության մեջ: Վեցերորդ կասկածյալը, որը խոստովանել է իր մեղքը, չի ձերբակալվել և գրավի դիմաց ազատ է արձակվել: Ներկայացվել են դավաճանությունը հաստատող ձայնագրությունները և տեսագրություններ:

Բուլղարիայում Գլխավոր դատախազը նշել է, որ հանցավոր խմբավորումը բացահայտվել է Եվրամիության և ԱՄՆ հատուկ ծառայությունների օգնությամբ:

Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է մինչ դատավարությունը դադարեցնել այս գործով բոլոր շահարկումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում