ՌԴ-ն կոչ է անում անհապաղ դուրս բերել Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկաններին ու ահաբեկիչներին հակամարտ գոտուց. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում անհապաղ դուրս բերել Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկաններին Լեռնային ղարաբաղի հակամարտ գոտուց: Այս մասին ասվումէ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Ըստ ստացվող տեղեկությունների՝, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականցվել է անօրինական զինված խմբավորումների, մասնավորապես՝ Սիրիայից, Լիբիայից զինյալների տեղափոխումը՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով:
Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն բերում են իրավիճակի էլ ավելի էսկալացիայի, այլ նաեւ երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար:
Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությունը թույլ չտալու եւ տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ թեպետ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ պետությունների անուններ չկան նշված, սակայն ակնհայտ է, որ կոչը վերաբերում է Թուրքիայի Հհանրապետությանը:
Կարծիքներ