Ժողովրդագրական իրավիճակը բնութագրող թերևս ամենաառանցքային ցուցիչը ծնելիությունն է
ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ժողովրդագրական իրավիճակը բնութագրող թերևս ամենաառանցքային ցուցիչը ծնելիությունն է։ Այս համատեքստում պետությունը ձեռնարկել և շարունակում է իրականացնել տարբեր միջոցառումներ (օրենսդրական բարեփոխումներ, ծրագրեր, լրացուցիչ բյուջետային հատկացումներ)՝ բարելավելու ժողովրդագրական պատկերը։
Վերջին 10 տարիներին՝ մինչև 2019 թվականը, տարեկան ծնելիության ցուցանիշը հիմնականում անկում է գրանցել․ 2010-2019թթ․ ժամանակահատվածում ծնելիության միջին տարեկան աճը կազմել է -2.36%, 2010-ին ծնունդների թիվը կազմել է 44,285, իսկ 2019 թվականին՝ արդեն 36,041։
Ամենամեծ անկումը գրանցվել է 2017 թվականին՝ նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազելով 2,892-ով կամ -7.12%-ով։ Բացառություն է կազմել 2014 թվականը, որին գրանցվել է 43,031 ծնունդ՝ ապահովելով +2.97% աճ։
Ծնելիության բացարձակ ցուցանիշի անկումը շարունակվել է մինչև 2020 թվականը։
2014-ից ի վեր առաջին աճը գրանցվեց 2020 թվականին՝ +1.13%-ով, ապահովելով 36,448 ծնունդ։
2021 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով ծնելիության ցուցանիշի բարելավման միտումը պահպանվում է բարձր տեմպով. 2021թ․ 1-ին եռամսյակը ապահովել է +13.26% աճ (8,583 ծնունդ)՝ ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (7,578 ծնունդ)։
Ստորև ներկայացվում է 2011-2020թթ․ տարեկան և 2011-2021թթ․ 1-ին եռամսյակների ցուցանիշները։
Կարծիքներ