Իբրահիմովիչը երկարաձգել է պայմանագիրը «Միլանի» հետ
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար և նախատեսված է մեկ տարվա համար: Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում Սերիա Ա-ում մասնակցել է 17 խաղի` դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատան Իբրահիմովիչը կարող է կրկին վերադառնալ Շվեդիայի ազգային թիմ: Հարձակվողը հրավեր է ստացել ազգային թիմից՝ Մունդիալի առաջիկա որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար: Մարտին Շվեդիան ընտրական փուլի առաջին խաղում կմրցի Վրաստանի հետ:
Կարծիքներ