Օլիմպիադայում Ռուսաստանի հիմնը կփոխարինվի Չայկովսկու երաժշտությամբ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Պյոտր Իլյիչ Չայկովսկու թիվ 1 դաշնամուրային կոնցերտից մի հատված ՝ որպես Տոկիոյի և Պեկինի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի օրհներգի փոխարինում, հայտնել է Ռուսաստանի Օլիմպիական Կոմիտեի տեղեկատվական ծառայությունը:
Այս երաժշտությունը կհնչի ռուս մարզիկների մասնակցությամբ արարողակարգային միջոցառումներին, մասնավորապես` մրցանակաբաշխություններին:
Անցյալ տարվա վերջին Սպորտային արբիտրաժային դատարանը երկու տարով արգելել էր ռուս մարզիկներին ազգային դրոշի ներքո մասնակցել միջազգային խոշոր մրցումներին. երբ չէր կարելի օգտագործել այլ ազգային խորհրդանիշներ` ներառյալ օրհներգը:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն առաջարկել էր հիմնը փոխարինել «Կատյուշա» երգով, բայց ՄՕԿ-ը մերժել էր այս խնդրանքը:
Ռուսները ելույթ կունենան Տոկիոյի և Պեկինի Օլիմպիական խաղերում ROC հապավմամբ: Այն նշանակում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտե, քանի որ կազմակերպության լրիվ անվան օգտագործումը նույնպես արգելված է:
Կարծիքներ