Գորիսում սպասվում է հայ-իրանական մշակութային փառատոն
Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ սիրով hրավիրում են մասնակցելու բացառիկ իրադարձության՝ «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնին, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին` Գորիսում:
Սպասվում է՝
• Հայ և իրանցի վարպետների ձեռարվեստի ներկայացում
• Հայկական և իրանական խոհանոցների համեղ ուտեստներ
• Ավանդական գորգերի ցուցադրություն երկու մշակույթներից, երաժշտական խմբերի կատարումներ
• Արցախյան մշակութային խմբերի ելույթներ՝ Արցախի պարի պետական համույթի, «Մենք ենք մեր սարեր», «Այաների» համույթների մասնակցության։
• «Մատուռ» երգչախումբ
• Գորիսի մշակութային հաստատությունների բազմաժանր ներկայացումներ:
«Միացե՛ք մեզ այս յուրահատուկ տոնակատարությանը, որը կամրապնդի մշակութային կապերը և կստեղծի նոր կամուրջներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փառատոնի մեկնարկը՝ ժամը 17:00-ին. վայրը՝ Գորիս քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակ:
Եկե՛ք միասին բացահայտենք հայկական և իրանական մշակութային ժառանգությունը:
Սպասում ենք Ձեզ Գորիսում՝ այս եզակի մշակութային հանդիպմանը:
Կարծիքներ