1 դույլը՝ 2000 դրամ. վարչապետը «Ֆեստիվառ»-ի այցելուներին հրավիրել է Վազաշեն՝ համեղ թուզ համտեսելու և գնելու

1 դույլը՝ 2000 դրամ. վարչապետը «Ֆեստիվառ»-ի այցելուներին հրավիրել է Վազաշեն՝ համեղ թուզ համտեսելու և գնելու

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնին մասնակցելու համար Տավուշի մարզ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ինստագրամ»-ի և մյուս սոցիալական ցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Վազաշենից:

Վարչապետը նշում է, որ Վազաշենը Բերդի ճանապարհին է, հրաշալի վայր, որտեղ բնակչությունը առատ ու համեղ բերք է ստանում:

Նա նշել է, որ տարվա այս սեզոնին Վազաշենից կարելի է ձեռք բերել 1 դույլ համեղագույն թուզ՝ ընդամենը 2000 դրամով: Վարչապետը ներկայացրել է նաև մյուս մրգերի արժեքը՝ հորդորելով Երևան ու մարզեր վերադառնալիս կանգ առնել Վազաշենում, անպայման գնել ու փորձել համեղ թուզը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում