Հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին 24-ժամյա հասանելիություն կտրվի

Հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին 24-ժամյա հասանելիություն կտրվի

ՆԳ փոխնախարար Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ նախաձեռնել են օրենսդրական փոփոխություններ, որի ընդունման դեպքում ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնը 24–ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին։

Ըստ փոխնախարարի՝ խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, դեղատների, առևտրի օբյեկտների և առևտրի իրացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների, ուսումնական հաստատությունների, էլեկտրոնային համակարգերի միջոցով հսկվող ավտոկայանատեղիների տեսահսկման համակարգերի մասին է։  

«Արդյունքում, կունենանք ինչպես վարչական իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման և բացահայտման միասնական կենտրոն, որն անհրաժեշտ տեղեկատվությամբ կապահովի ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում