Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնի զոհերի
Ստամբուլում օգոստոսի 21-ին նախագահությամբ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի կանցկացվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնի զոհերի, և աղոթք՝ վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Պոլսո հայոց պատրիարքն օգոստոսի 16-ին ցավակցություն է հայտնել Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
Կարծիքներ