Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 000 դրամ

Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 000 դրամ

«Սոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի»։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ հունվարից ավարտվելու է։

Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ հունավրից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:

«Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության կողմից վերջին տարիներին կատարված տարբեր բարեփոխումներից, և, օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը նաև հայտնել է, որ նվազագույն կենսաթոշակի չափը էլի կբարձրանա՝ դառնալով 47 000 դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում