Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել

Սկեսուրը պարբերաբար նվաստացրել է հարսին, վերջինս անասնագոմում ինքնասպան է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Շ.-ն հանդիսանալով Մ.Ք.-ի մերձավոր ազգականը՝ ամուսնու մայրը, համատեղ բնակության ընթացքում պարբերաբար նվաստացրել է Մ.Ք.-ին, ինչի հետևանքով վերջինս գտնվելով լարված և խիստ ընկճված հոգեվիճակում, 2024 թվականի նոյեմբերի 27-ին տանը կից անասնագոմում պարանով առաստաղից կախվելու միջոցով կատարել է ինքնասպանություն: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

 

Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը): 

 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում