Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։ «Արմենպրես»-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ վարույթի շրջանակում ձերբակալվել է երկու անձ։
«Ի պատասխան հայտնում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 2 անձ, այդ թվում՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ա.Օ.-ն»,- հայտնեցին կոմիտեից։


Կարծիքներ