Ողբերգական դեպք՝ Երևանում․ 21-ամյա աղջիկն ինքնասպանություն է գործել
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն է, ով ձեղնահարկում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում:
Կարծիքներ